Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121002.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: