Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 3-անգամյա տաք սննդով

Գեղարքունիքում հոկտեմբերից 1-ից  ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կապահովեն 
3-անգամյա տաք սննդով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 30-ի ժամը 15:00-ի դրությամբ կեցավայրով ապահովվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3276 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Մարզում ձևավորվել է 7 աշխատանքային խումբ, մեկը՝ մարզպետարանում, 5-ը՝ խոշորացված համայնքներում, ևս մեկը շարժական աշխատանքային խումբ է: Հյուրանոցային համալիրներում բավականին մեծ թվով քաղաքացիներ են տեղավորվում: Որպեսզի ևս մեկ անգամ չչարչարենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, շարժական աշխատանքային խումբը մեկնում է տվյալ հյուրանոց և տեղում հաշվառում ու կարիքների գնահատում իրականացնում»,-ասաց մարզպետը:

Գեղարքունիքում առաջին իսկ օրվանից սկսել են նաև վերհանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները: Եվ հաշվառում իրականացնող աշխատանքային խմբերը նաև հաշվառում են, թե արդյոք կա՞ն տվյալ մասնագիտությամբ անձինք՝ նրանց աշխատանքով ապահովելու համար:

«Մատակարար կազմակերպության հետ ենք հիմա աշխատանք տանում, որ հոկտեմբերի 1-ից տաք սնունդ կարողանանք մատակարարել բռնի տեղահանվածներին: Այդ աշխատանքները հիմա քննարկվում են, երևի դա կստացվի: Մատակարար կազմակերպությունը կկարողանա մոտ 1000 անձի 3-անգամյա տաք սննդով ապահովել»,-նշեց Սարգսյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Սեպտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am