Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն

Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ 
ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը խնդրում է միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ-ի հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասել է իր տեսաուղերձում: 

«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է: Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է ապրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով շատ հայեր անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Նրանք նույն հայերն են, որոնց արմատները խորն են այն հողում, որը նրանք տուն են անվանել շատ սերունդների ընթացքում:

Ես խնդրում եմ միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am