Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՌԴ-ն տարբեր մակարդակներով շարունակում է շփումները Հայաստանի հետ. Զախարովա

ՌԴ-ն տարբեր մակարդակներով շարունակում է շփումները Հայաստանի հետ. 
Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներում շարունակում է Հայաստանի հետ շփումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելուն ուղղված բոլոր պայմանավորվածությունները հետագայում էլ կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

 Մարիա Զախարովան նաև ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին և բոլոր տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Մարիա Զախարովան արձանագրել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ»։

Նա նաև անդրադարձել է պայթյունից հետո ՌԴ խաղաղապահների ցուցաբերած աջակցությանը։

«Ռուսաստանցի խաղաղապահներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ծագած հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու գործում։ Այս ողբերգական միջադեպի հետևանքով 120 ծանր վիրավոր Լեռնային Ղարաբաղի բնակիչ հենց ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով  է տարհանվել Հայաստանի տարածք՝ մասնագիտացված ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու համար։ Կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման նպատակով։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող մեխանիզմը մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը», - ասել է Զախարովան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am