Քաղաքականություն

ԼՂ բնակչության դեմ վայրագությունների արմատները պետք է փնտրել անպատժելիության մեջ. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

6 րոպեի ընթերցում

ԼՂ բնակչության դեմ վայրագությունների արմատները պետք է փնտրել անպատժելիության մեջ. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

«Արմենպրես»-ը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված, ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։

Լեռնային Ղարաբաղի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի և աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի և անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար և արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։

Ավելի քան հարյուրամյակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը պարբերաբար ենթարկվում է ջարդի, կոտորածի և բռնի տեղահանության։ Իսկ այդ ամենի կազմակերպիչներից՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներից և ոչ մեկը մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։

1918թ․ սեպտեմբերի 15-17-ը օսմանա-ադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ․ կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։

Նման գործելաոճ ժառանգեց նաև Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, ապա 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսվել են ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանի մնացյալ տարածքում հայերի՝ ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում կամ արտերկրում։

Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել և անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն կրել են ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը, չեն ստացել համապատասխան փոխհատուցում այն ողջ նյութական վնասի համար, որ կրել են բռնի տեղահանության արդյունքում։ Ադրբեջանական հասարակության արտակարգ հակահայկական տրամադրությունների, ատելության և բռնության խոսքի, ռասայական և կրոնական խտրականության պայմաններում բռնի տեղահանվածների վերադարձի հնարավորությունը գրեթե անհնար է առանց ապահովության և անվտանգության միջազգային երաշխիքների։

Այժմ Լեռնային Ղարաբաղի հայությունն է ենթարկվում միևնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված ևս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները և ազդեցիկ և պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Ադրբեջանի նկատմամբ, չկանխեն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջևանի պարագայում։ Ադրբեջանի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարևորագույն իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության։

Ուստի մենք կոչ ենք անում թե՛ միջազգային հանրությանը, թե՛ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններին, թե՛ ազդեցիկ երկրներին և քաղաքական ու հասարակական գործիչներին նախաձեռնել և աջակցել 1988-1992 թթ․, 2020-2023 թթ․ բռնի տեղահանվածների ու փախստականների խնդիրների արդար և արժանապատիվ շուտափույթ լուծմանը, մեր և մեր հայրենակիցների՝ իրենց նախնական բնակության վայրեր կամ մեկ այլ նախընտրելի վայր միջազգային երաշխիքներով անվտանգ և ապահով վերադարձին։

Միայն խնդիրների արդարացի կարգավորմամբ է հնարավոր հասնել մեր տարածաշրջանի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամբողջական ապահովմանը և պաշտպանությանը, ուստի անհրաժեշտ է համաչափ արձագանքների միջոցով չեզոքացնել ժողովրդավարացումը խաթարող բոլոր գործոնները՝ լինեն դրանք էթնոազգայնականությամբ տարված անհատներ թե կառավարման ինստիտուտներ»::

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում