Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քաթրին Կոլոննան` պատասխանելով երկրի ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Անտուանին։ Կոլոննայի ելույթից հատվածներ իր Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։ Մենք նաև ամրապնդել ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ ու Սյունիքում հյուպատոսություն ենք բացելու», - ասել է նա։
Haut-Karabagh : "Aucun pays n'aide davantage l'Arménie que notre pays", clame @MinColonna. "Toutes les réunions du Conseil de sécurité des Nations unies se sont tenues à l'initiative de la France."#DirectAN #QAG pic.twitter.com/RrLzbUOvzG
— LCP (@LCP) September 26, 2023
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում