Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՀՀ նախագահի հրամանագրով Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը

ՀՀ նախագահի  հրամանագրով Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է 
նշանակվել Վահագն Աֆյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, հրամանագիր է ստորագրել Յուրի Բաբախանյանին հետ կանչելու Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի մեջ:

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am