ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ»-ի ալիքը։
« Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները թողնում են իրենց դիրքերը Եվլախում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։