Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան

Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու 
հնարավորություն ունենան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է: Եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր հոսքի համար  ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջին օրից սկսած: «Մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ: Մենք մեր գործողություններով ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը հենց սրա մասին էր:

Վարչապետը վստահեցրեց՝ ոչ մի բան չեն խնայի:

Փաշինյանի գնահատականը նույնն է՝ ուղիղ սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է: Սակայն իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահին կարող է փոխվել:

Վարչապետը նաև նշեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, ուստի կարևորեց հանրության հետ առավել ակտիվ հաղորդակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am