Պաշտոնական

ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Նման սցենարի սպասարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում