Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Կրակոցներ հրաձգային զինատեսակներից, հրետանային երկու  պայթյուն. Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է հաղորդում

Կրակոցներ հրաձգային զինատեսակներից, հրետանային երկու  պայթյուն. 
Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերում մոտ մեկ ժամ տևողությամբ կրակոցներ են հնչել, որոնք հիմնականում հրաձգային զինատեսակներից են եղել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց լրագրող Ալվարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև  հրետանային երկու  պայթյուն է լսել։

Ալվարդ Ստեփանյանը հայտնեց, որ մեզ հետ զրույցի պահին ինքը գտնվում է Ստեփանակերտի օդանավակայան։

«Ներկայում այստեղ մեծաքանակ մարդիկ կան՝ տարբեր բնակավայրերից՝ այդ թվում Ստեփանակերտից։ Բազմաթիվ մարդիկ  նաև նախագահական շենքի առջև էին հավաքվել՝ որևէ բան իմանալու համար, սակայն առայժմ ոչ ոք դուրս չի եկել նրանց պատասխանելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am