Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելն արդարացնում է իմ վարկածը. Փաշինյան

ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելն 
արդարացնում է իմ վարկածը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ, Հայաստանի անունը հիշատակելն արդարացնում է վարկածը, գնահատականն առ այն, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց ուղիղ եթերում:

Տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը,  խոսվում է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման մասին: Սակայն Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ 2021թ օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: 

«Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելն արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը, գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ, եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց՝ ամեն դեպքում, տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին:

Փաշինյանն ընդգծեց, որ հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am