Քաղաքականություն

Պետք է առաջ մղենք ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Պետք է  առաջ մղենք ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։

«Այդ որոշումներով Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունն իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումն է։

Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը առաջնային խնդիր է համարում Լեռնային Ղարաբաղ րոպե առաջ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում