Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և պատրաստություն անցել Աֆղանստանում․ Tasnim

Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և 
պատրաստություն անցել Աֆղանստանում․ Tasnim

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի քաղաքացին, որն օրերս հարձակում էր գործել Իրանի հարավ-արևմտյան Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի վրա, երեք ամիս պատրաստություն է անցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճամբարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալների համաձայն՝ Ռահմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են առցանց նամակագրության միջոցով, որից հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես ընդունվել է արգելված խմբավորման շարքերը։ Դրանից հետո Նուրուզովին ուղարկել են Աֆղանստան, որտեղ նա երեք ամիս պատրաստություն է անցել ԻՊ-ի ծայրահեղականների համար հատուկ ճամբարում։ Ավարտելով ուսուցումը՝ նա ներթափանցել է Իրանի տարածք, որտեղ էլ ահաբեկչական գործողություն է կատարել Շահ Չերաղի դամբարանում։

Tasnim-ը նշում է, որ իրավապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք կապ ունեն Շիրազում տեղի ունեցած հարձակման հետ։ Իրանի հատուկ ծառայություններն, ըստ հրապարակման, նախատեսում են ծանր հարված հասցնել այն ցանցին, որը, հնարավոր է, Իրանի ներսում աջակցել է ահաբեկչին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանում։ Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am