Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Միջազգային գործընկերները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ԼՂ-ի պաշարումը դադարեցնելու ուղղությամբ․ Միրզոյան

Միջազգային գործընկերները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ԼՂ-ի 
պաշարումը դադարեցնելու ուղղությամբ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

«Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է հստակ ուղերձների, Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման վերացմանն ուղղված քայլերի կարևորությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարման դադարեցումը։ Միջազգային գործընկերները պետք է համատեղ ջանքեր գործադրեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

ՀՀ ԱԳՆ կայքից էլ տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]