Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Իռլանդիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու ԵՄ-ի կոչը

Իռլանդիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ 
բացելու ԵՄ-ի կոչը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Միհել Մարտինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների սկզբունքային դիրքորոշումը, որը հնչեցվել է, այդ թվում՝ ՄԱԿ-ում, կարևորվել է Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի վերականգնմանն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նման կազմակերպության լիարժեք աշխատանքին ուղղված հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության թեմային»,- գրել է Միրզոյանը։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաներին՝ Իռլանդիայի ԱԳ նախարարն իր հերթին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ կարևոր զրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում վերահաստատվել է ԵՄ-ի կոչը Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու և ԿԽՄԿ-ի օգնության հասանելիությունը ապահովելու մասին։

«Իռլանդիան կոչ է անում բոլորին մասնակցել համապարփակ կայուն խաղաղության բանակցություններին»,- գրել է Մարտինը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]