Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ 
նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am