Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արդյոք խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը. Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի նախագահին

Արդյոք խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության 
հանցագործությանը. Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով նախագահը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ Մորենո Օքամփոյը պատասխան նամակ է հղել Արցախի նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
 
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և Ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:

Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել՝ հիմնվելով փաստերին: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա»:

Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում երեք անգամ թեմային անդրադարձել է նաև գրառմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am