Տարածաշրջանային

Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզի նահանգում առնվազն 2 մարդ է զոհվել ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС-ից։

Ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոն Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող 2 անձինք տեղում զոհվել են։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ըստ նախնական տեղեկատվության՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։

Fars գործակալությունը պնդում է, որ օդանավի շարժիչը շարքից դուրս է եկել վերելքի պահին։

Պատահարի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ միջադեպի մանրամասնությունները պարզելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում