Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11․4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11․4 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ:

Շինարարության ծավալը 2023-ի 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով՝ կազմելով 174 միլիարդ 155 միլիոն 400 հազար դրամ:

Առևտրի շրջանառությունում տարվա առաջին կեսին 2022-ի հունվար-հունիսի նկատմամբ աճը 23.6 տոկոս է (ընդհանուր՝ 2 տրիլիոն 280 միլիարդ 859 միլիոն 800 հազար դրամ ծավալով): Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 16․8 տոկոսով:

2023 թվականի առաջին 6 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2․7 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 72.9 տոկոսով՝ կազմելով 3 տրիլիոն 467 միլիարդ 200 միլիոն  դրամ:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 72․8 տոկոսով (կազմել է 1 տրիլիոն 273 միլիարդ դրամ), իսկ ներմուծումը՝ 73 տոկոսով (կազմել է 2 տրիլիոն 194 միլիարդ 200 միլիոն դրամ):

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիսին կազմել է 389․79 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am