Միջազգային

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ Ճապոնիայի՝ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռը թռչել է 74 րոպե՝ հասնելով 1000 կմ հեռահարության, սա Հյուսիսային Կորեայի պատմության ամենաերկար թռիչքն է:

«Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ, կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Կորեական թերակղզում և դրանից դուրս խաղաղության և կայունության համար», - ասվում է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունում:

Երկրները հորդորել են Հյուսիսային Կորեային դադարեցնել իր անօրինական, իրավիճակը սրող գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում