Սփյուռք

«Վագներ»-ի մարտիկները սկսել են մարզել Բելառուսի զինապարտներին

1 րոպեի ընթերցում

«Վագներ»-ի մարտիկները սկսել են մարզել Բելառուսի զինապարտներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները սկսել են մարզել Բելառուսի տարածքային զորքերի ստորաբաժանումների զինապարտներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲեԼՏԱ-ն, այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։ Մարզումներն անցկացվում են Մոգիլևի մարզում՝ Օսիպովիչի քաղաքից ոչ հեռու։

Բելառուսի տարածքային զորքերի ստորաբաժանումները վագներցիների ղեկավարությամբ յուրացնում են մարտավարական հրաձգության և մարտի դաշտ տեղաշարժվելու հմտությունները: Զինապարտները նաև ինժեներական պատրաստության և տակտիկական բժշկության գիտելիքներ են ձեռք բերում, հայտնել Է գերատեսչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում