Հասարակական

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով

1 րոպեի ընթերցում

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված հայ զինծառայողներին՝ նրանց մեղադրելով իբր պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ։

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգվել էին մայիսի 26-ին՝ դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել հայ զինծառայողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում