Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն ամփոփվել է մեկ գրքում և ներկայացվել Բունդեսթագում

Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն 
ամփոփվել է մեկ գրքում և ներկայացվել Բունդեսթագում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Գերմանա-հայկական ֆորումի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից, հայ և գերմանացի հեղինակների համատեղ ջանքերով հրատարակված գիրքը ներկայացվել է գերմանական Բունդեսթագում։ Միջոցառմանը Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի հրավերով մասնակցել են Բունդեսթագի պատգամավորներ, ֆորումի ներկայացուցիչներ և հյուրեր։ Գերմանիայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ու «Քաղաքական երկխոսություն՝ Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը հանդես են եկել ողջույնի խոսքով։

20230704_190637.jpg (665 KB)

Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է Գերմանա-հայկական ֆորումը, որի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ գիրքը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը։

«Անվանի հեղինակների շնորհիվ հայ-գերմանական բազմաշերտ հարաբերությունների տարբեր ոլորտներն ու դրանց հեռանկարներն ամփոփվել են տվյալ աշխատության մեջ։ Չնայած տարածաշրջանային բարդ զարգացումներին ու ռազմական սպառնալիքների վտանգին՝ Հայաստանը ժողովրդավարության ու մամուլի ազատության բնագավառում գրանցել է մեծ առաջընթաց և այդ առումով կարող է լավ օրինակ լինել շատ երկրների համար։ Այս փաստն անհնար է անտեսել։ Հայաստանի և Գերմանիայի փոխգործակցությունն ունի մեծ ներուժ։ Որպես օրինակ կարելի է նշել ԹՈՒՄՈ-ի հաջողված փորձը։ Ֆորումն այսուհետ ևս կենտրոնանալու է այդ ներուժի և համատեղ դրական օրակարգն ընդլայնելու վրա»,- ասել է Մանսմանը։   

ger (3).jpg (466 KB) 

Հարկ է նշել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Գերմանա-հայկական ֆորումի հետ համատեղ դեռևս 2022 թվականին նախաձեռնել էր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գրքի հրատարակում։ Ընտրված հեղինակներն ավելի քան կես տարի գրել էին հոդվածներ, որոնք վերաբերում են հայ-գերմանական համագործակցությանը՝ իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում։

ger.jpg (891 KB)

Մայիսի 12-13-ին Երևանում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Գերմանա-հայկական ֆորումի կազմակերպած միջոցառման շրջանակներում գրքի հայերեն տարբերակը ներկայացվել է լայն հանրությանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագահի տեղակալ, դոկտոր-պրոֆեսոր Բիթե Նոյսը, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը, փոխնախագահ, պատվավոր դոկտոր Ալբերտ Վայլերը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն՝ Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը ներկայացրել է զեկույց «Հայաստանը և ԵՄ-ն․ ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան» խորագրով։ Մասնակիցների ակտիվությունը և մեդիայի անդրադարձը գրքին և միջոցառմանը ընդգծում են վերջինիս կարևորությունը և նոր թափ հաղորդում հայ-գերմանական համագործակցությանն ու հարաբերությունների զարգացմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am