Միջազգային

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում ռեստորանի հրթիռակոծության հետևանքով կա 8 զոհ, 56 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում ռեստորանի հրթիռակոծության հետևանքով կա 8 զոհ, 56 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը Ուկրաինայի տարածքը հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, թևավոր հրթիռներով և զենիթային հրթիռներով: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում:

Գերատեսչությունը նշում է, որ ՌԴ ուժերի կողմից C-300 համակարգերից արձակված հրթիռները հարվածել են Կրամատորսկ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանին և առևտրի կենտրոնին, որտեղ հարվածի պահին բազմաթիվ մարդիկ կային:

Ըստ Ուկրաինայի արտակարգ ծառայությունների՝ հարվածի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա: Առնվազն 56 մարդ վիրավորվել է: Փրկարարները դեռ շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները:

BBC-ն նշում է, որ 150 հազար բնակիչ ունեցող քաղաքը հաճախ է թիրախավորվել 2022 թ.-ի փետրվարին սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Այն ռուսական զորքերի գրաված արևելյան շրջաններում Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած ամենամեծ քաղաքներից մեկն է:

РИА Новости գործակալությունն էլ հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը հետ են մղել հրթիռային հարձակումը Մելիտոպոլ քաղաքի վրա, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է ՌԴ վերահսկողության տակ: Զապորոժիեում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները նույնպես հայտնել են քաղաքում մի քանի պայթյունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում