Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Տեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ

Տեղումներն  Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ 
շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն  Արցախում  որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց  չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս  հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  նշեց  Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:

«Ջրամբարի  ծավալի  վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ  մեկ  տարվա ընթացքում կվերականգնվի  նախկին ծավալը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով,  ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝  առաջիկա ամիսներին և հատկապես  ձմռանն   ավելի արդյունավետ դիմակայելու  խորացող էներգետիկ ճգնաժամին:

Մեր զրուցակցի խոսքով՝  ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում Կառավարությունը նախատեսում էր իրագործել  այլընտրանքային  էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն օրեր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախը հայտնվել է   լիակատար շրջափակման մեջ,  ինչն  անհնար  է դարձրել անհրաժեշտ սարքավորումների  ներկրումը: Իրավիճակի շարունակականության պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ավելի ծանր կարող է լինել:

Վան Նովիկով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am