Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել

Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով Խերսոնի շրջանի  հեղեղված տարածքների բնակիչներին սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։

«Ախտահանումը կատարվում է և ԱԻՆ-ի, և զինվորականների կողմից: Զինվորականները լիարժեք օգնություն են ցուցաբերում, առանց նրանց աշխատանքն ավելի երկար կտևեր, ահռելի է: Ամենավտանգավորն այն է, որ Դնեպրից ներքև կան արգելոցներ, կան հսկայական թվով կենդանիներ և թռչուններ: Թռչունները սնվում են սատկած ձկներով և կարող են վարակներ տարածել: Այժմ մեզ անհրաժեշտ են պատվաստումներ հեպատիտի և այլ հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ, որոնք կարող են ի հայտ գալ», - ասել է Սալդոն:

Ջրի մակարդակը սկսել է իջնել: Ալյոշկիում մակարդակը մեկ օրում իջել է 2 մետրով, Գոլայա Պրիստանում՝ 1 մետրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am