Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հարևանների հետ Իրանի առևտուրն աճել է 14․5 տոկոսով

Հարևանների հետ Իրանի առևտուրն աճել է 14․5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառությունը իրանական օրացույցային տարում (2022թ․ մարտ-2023թ մարտ) հարևան երկրների հետ աճել է 14.5 տոկոսով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն։

Իրանի առևտուրը իր բոլոր 15 հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ կազմել է ընդհանուր 96 767 տոննա՝ 58 մլրդ 843 մլն դոլար ծավալով, ինչը 14․5 տոկոսով ավել է նախորդ տարվա նկատմամբ։

Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եղել են իրանական ապրանքի հիմնական ներմուծողները։

Հարևան երկրներից Իրանի ներմուծումը աճել է 9․6 տոկոսով, սակայն քաշով նվազել է 21․6 տոկոսով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am