Էկոնոմիկա

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դիվանագետի հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Այս մասին խոսել է ինչպես պետքարտուղարը, այնպես էլ մյուսները: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ասել է Պատելը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 12-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում