Քաղաքականություն

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում. Միխայել Ռոթ

1 րոպեի ընթերցում

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում. Միխայել Ռոթ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ասուլիսում շեշտեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Եթե մենք դիտարկում ենք տևական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այսինքն՝ բանակցությունները, ապա այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Եվ համարում ենք, որ սա պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի»,-ասաց նա:

Ռոթն ավելի վաղ ընդգծել էլ, որ չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչը կարող է զսպման մեխանիզմ լինել՝ նա պատասխանեց, որ որպես մեխանիզմ առաջին հերթին պետք է դիտարկել Ադրբեջանի կամքն ու պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում