Միջազգային

Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ

2 րոպեի ընթերցում

Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում առնվազն 7 մարդ անհետ կորել է ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման և դրա հետևանքով ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ТАСС-ին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

«Յոթ հոգի, որոնց մասին մենք հստակ գիտենք», - ասել է նա՝ պատասխանելով անհայտ կորածների թվի մասին հարցին։

Ըստ ТАСС-ի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:

«Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրյանի, Կրինկի, Կազաչի Լագերի բնակավայրերը հեղեղված են մինչև տանիքները», - ասել է քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը։

ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ հունիսի 6-ի գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիդրոէլեկտրակայանի վրա հարձակումն անվանել է Ուկրաինայի կողմից միտումնավոր դիվերսիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում