Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր 
պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս՝ որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Միրզոյանը նշեց՝ ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում:

«Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։ Ես չեմ կարծում, թե Դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,-ասաց Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am