Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքն ու ՆԱՏՕ-ին 
Շվեդիայի անդամակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 30-ին հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը և հացահատիկի գործարքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ»-ին  հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Բլինկենը շնորհավորանքներ է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական մեխանիզմի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Նյու Յորքում «Թուրքական տան» վրա հարձակման, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը և Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»,- ասել է աղբյուրը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am