Տնտեսություն

Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց

1 րոպեի ընթերցում

Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան վերջին 5 տարվա կտրվածքով ներմուծվել է 346 հազար 631 տրանսպորտային միջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց, 2021-ին՝ 21 հազար 842: Իսկ 5 տարվա կտրվածքով ունենք 346 հազար 631 ներմուծված տրանսպորտային միջոց»,-ասաց Ֆիդանյանը:

Ըստ Ֆիդանյանի՝ այդ թիվը չի կարող ազդեցություն չունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում