Հասարակական

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

1 րոպեի ընթերցում

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս:

Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում