Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Թինա Թյորները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Թյորները մահացել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխից ոչ հեռու գտնվող իր տանը։
Թինա Թյորները իր կարիերան սկսել է 1950-ականներին, երբ լայն տարածում էր ստանում ռոքնռոլ ժանրը։
Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի, որոնցից 6-ը՝ 1980-ականներին։ 2021 թվականին նա ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար։