Սպորտ

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:

Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում