Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից մեկնարկելու է Մարսել- Երևան- Մարսել երթուղով չվերթերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: