Միջազգային

Խաղաղ օվկիանոսում հզոր երկրաշարժի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Խաղաղ օվկիանոսում հզոր երկրաշարժի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնալիք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:

Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը կարծում է, որ Վանուատուում հնարավոր են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, մակընթացության մակարդակից մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ հնարավոր են Ֆիջիում, Նոր Կալեդոնիայում, Կիրիբատիում և Նոր Զելանդիայում:

Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը դեռևս գնահատում է ցունամիի առաջացման հավանականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում