Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար

Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին:

«Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է պարբերաբար զեկույցներ պատրաստել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ: Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց՝ ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեին, և դրանք եղան:

«Սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,-նշեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am