ՀՀ ԱԺ պատգամավորները և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները խաղաղության բանակցությունների վերաբերյալ քննարկում են ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
«Մենք հիանալի քննարկում ունեցանք Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ընթացող խաղաղության բանակցությունների ու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիների վերաբերյալ»,-նշել է Փալոնը: