Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ համապատասխան նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում