Հասարակական

Մարդահամարի նախնական տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ

1 րոպեի ընթերցում

Մարդահամարի նախնական տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում անցած տարի անցկացված մարդահամարի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ։ Թվի մեջ ներառված են նաև մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, սակայն մարդահամարի պահին մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են Հայաստանից։

Վիճագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 638 հազար 917 մարդ։

Հայաստանում մարդահամարներ են անցկացվել նաև 2001 և 2011 թվականներին։

2001 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 3 միլիոն 2 հազար 598 մարդ։

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 միլիոն 871 հազար 771 մարդ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում