Միջազգային

Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել՝ բանտում իսլամական ջիհադի առաջնորդներից մեկի մահվանից հետո

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել՝ բանտում իսլամական ջիհադի առաջնորդներից մեկի մահվանից հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածից այսօր վաղ առավոտյան 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավ: Հրթիռակոծությունից ժամեր առաջ Իսրայելի բանտում երեք ամիս տևած հացադուլից հետո մահացել էր իսլամական ջիհադի առաջնորդներից Խադեր Ադնանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Հրթիռներն ընկել են Գազայի հետ սահմանին՝ բաց տարածքում: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը չի ակտիվացվել:

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 1-ի երեկոյան հայտարարել էր, որ մայիսի 2-ի առավոտից մինչև կեսօր պլանավորված վարժանքներ է անցկացնելու Գազայի հետ սահմանին: Հրթիռակոծությունից հետո վարժանքները չեղարկվել են:

Jerusalem Post-ը հիշեցնում է, որ վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ էր արձակվել ապրիլի 7-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ Պաղեստինի իսլամական ջիհադի պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ Իսրայելը «թանկ կվճարի», եթե Ադնանը բանտում մահանա: Ադնանը ձերբակալվել էր փետրվարին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում