Միջազգային

Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով կա զոհ. սիրիական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով կա զոհ. սիրիական ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Հալեպի մերձակայքում խոցել են իսրայելական հրթիռներից մի քանիսը:

Սիրիայի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իրենց աղբյուրին, հաղորդել են, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 1-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:35-ին, Հալեպից հարավ-արևելք: Հարվածների թիրախում են եղել օդանավակայանը և քաղաքի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ: Պատճառվել է նաև նյութական վնաս:

Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայում տարբեր օբյեկտների՝ պնդելով, թե դրանք կապված են Իրանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում