Քաղաքականություն

Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է ապրիլի 28-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա», - նշել է Տասմագամբետովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում