Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Պուտինը իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Պուտինը իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունը:    

Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։

«Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն պահպանելու կարևորությունը», - նշված է հաղորդագրությունում։

Կրեմլում հավելել են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am