Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Էրդողանի հետ ուղիղ եթերը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով

Էրդողանի հետ ուղիղ եթերը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չորեքշաբթի լույս գիշերը ուղիղ հեռարձակումը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով: Թուրք առաջնորդի խոսքով՝ վատ ինքնազգացողության պատճառը ստամոքսային գրիպն է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանը պատասխանում էր Kanal7 և Ülke հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Հեռարձակման մեկնարկից մի քանի րոպե անց հեռարձակումը դադարեցվել է 20 րոպեով, իսկ հեռուստատեսությամբ հեռարձակվել են գովազդային հոլովակներ։

Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ստուդիայում գտնվող լրագրողներին ասել է, որ «ստամոքսը սաստիկ մրսացրել է»։

«Մենք շատ ենք աշխատում, ես լուրջ մրսածություն ունեմ: Մենք մտածեցինք, որ եթե չեղարկենք ծրագիրը, ապա մեզ կարող են սխալ հասկանալ: Մենք եկանք, ինչպես և խոստացել էի: Մենք նույնպես ժամանակ առ ժամանակ նման խնդիրների ենք բախվում: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, որոնք հիմա հեռուստաէկրանի դիմաց են», - ասել է Թուրքիայի նախագահը։

Դրանից հետո լրագրողները մեկական հարց են ուղղել Թուրքիայի նախագահին, և հեռարձակումն ավարտվել է։

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանի առողջական վիճակում որևէ վտանգավոր բան չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am