Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում 



առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ հավաքականները միասին վերցրած նվաճեցին 13 մեդալ:

Երևանում ընթացող առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալըԻսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: Վարազդատ Լալայանը 109+ կգ քաշային կարգի երկամարտի 462 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալակիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am