Ինովացիա

Հայկական ARLOOPA-ն Google Play-ում հատել է 6 միլիոն ներբեռնումների շեմը

1 րոպեի ընթերցում

Հայկական ARLOOPA-ն Google Play-ում հատել է 6 միլիոն ներբեռնումների շեմը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ընկերության «Լինկդին» պաշտոնական էջից:

«Մենք չէինք կարող հասնել սրան առանց մեր հրաշալի օգտատերերի աջակցության: Շնորհակալություն բոլորիդ մեր արտադրանքին հավատալու և այս անհավատալի նվաճմանը հասնելու համար:

Մենք խոստանում ենք շարունակել կատարելագործվել և ապահովել հնարավոր լավագույն փորձառությունը»,- նշված է ընկերության հայտարարությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում